MENU
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 17 » Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա
16:57
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա

                                       

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին կայացած նիստում որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի թանկացման մասին:

2015 թվականի օգոստոսի 1- ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6.93 դրամով: «Հանձնաժողովը, ունենալով շատ մասնագետներ, մանրակրկիտ ուսումնասիրել է սակագնի բարձրացման հայտը: Սակագնի հաշվարկներում ներառված շատ ծախսեր կրճատվել են, սակայն դրանից ավելի հնարավոր չէր՝ էլեկտրաէներգիայի ապահով մատակարարումն ապահովելու տեսանկյունից: Մենք էլ սպառող ենք, և մեզ էլ հաճելի չի այս բարձրացումը»,- ասաց Նազարյանը:

ՀԾԿՀ-ի որոշման համաձայն` 0.38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների, այդ թվում` տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 կՎտժ-ի համար կկազմի  48.78 դրամ՝ նախկին 41.85  դրամի փոխարեն, գիշերային սակագինը (ժամը 23.00-ից մինչեւ 7.00)` 38.78 դրամ՝ նախկին 31.85 դրամի փոխարեն:

6 (10) կՎ լարման սպառողների համար ցերեկային նոր սակագինը կկազմի 45.78 դրամ/կՎտժ՝ նախկին 38.85 դրամ/ կՎտժ-ի փոխարեն , գիշերայինը` 35.78 դրամ/կՎտժ՝ 28.85 դրամ/կՎտժ-ի փոխարեն:

35 կՎ եւ բարձր լարման պարագայում ցերեկային սակագինը կկազմի  39.78 դրամ/կՎտժ՝ 32.85 դրամ/կՎտժ-ի փոխարեն (ներառյալ ավելացված արժեքի հարկը) , գիշերայինը` 35.78 դրամ/կՎտժ` 28.85 դրամ/կՎտժ-ի փոխարեն (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էրՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝հոսանքի սակագինը բաձրացնելու համար: ՀԷՑ-ն առաջարկումէ 1 կՎտ-ի սակագինը բարձրացնել մինչեւ 58 եւ 48 դրամ (17դրամով)՝ գիշերվա և ցերեկվա համար: Հանրայինծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրուսումնասիրությունների արդյունքնում հիմնավոր համարեց 6.93 դրամով թանկացումը:

Էլեկտրաէներգիայի սակագնի նախորդ փոփոխությունըկատարվել էր 2014 թվականի ամռանը։ Հանրայինծառայությունները կարգավորող հանձնաժողովը  հուլիսի 1-ինկայացած նիստում ընդունել էր որոշում՝ համաձայն որի, օգոստոսի 1-ից 3.85 դրամով բարձրացվեց էլեկտրաէներգիայիսակագինը։ Այդ ընթացքում քաղաքացիական որոշզանգվածներ փորձեցին բողոքի ակցիաների միջոցովպայքարել որոշման ընդունման դեմ, սակայն ապարդյուն։                                                             (http://orer.am/?p=113717&l=am )     

                                     

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 106 | Ավելացրեց: hovik1998m | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar